24.11.2024
Գերմանիան շարունակելու է աջակցությունը ՀՀ-ում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. դեսպան
prev Նախորդ նորություն

Մեր երկրում կենդանիները այլեւս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից. Զոհրաբյան

Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն:


Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Նախագծի հեղինակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դրա ընդունումը համարում է այս խորհրդարանի ամենակարեւոր քայլերից մեկը։


«Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ չի հասկանում եւ չի ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին. «Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։ Մեր երկրում կենդանիները այլեւս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»,- հավելեց նա։


Նշենք, որ կենդանիների հետ դաժան վերաբերմունքը կպատժվի 100-300 հազար դրամ տուգանքով, 1-3 ամիս կալանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ: