1.11.2024
Ռուսական կործանիչների ձեռքբերումը կուժեղացնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը
20.06.2018
Ռուսական կործանիչների ձեռքբերումը կուժեղացնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը

Ռուսական Սու-30ՍՄ (Су-30СМ) կործանիչները չեն կարող Հայաստան մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում: Կայքը հիշեցնում է, որ օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համացանցում տեղադրել է Սու-30ՍՄ-ի խցիկում արված լուսանկար և ռուսական կործանիչն անվանել աշխարհում լավագույնններից մեկը: Դրանից հետո ռազմական փորձագետները հայտարարել են, որ այդկերպ վարչապետը հայտարարել է Հայաստան չորրորդ սերնդի ռուսական կործանիչների մատակարարումների վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին: Խոսելով Երևանին կործանիչների հնարավոր մատակարարումների մասին՝ Կոնովալովը նշել է, որ այդ թեմայով բանակցություններ ընթանում են դեռ 2012 թվականից: «Մենք հիանալի հասկանում ենք, որ Սու-30ՍՄ-ը չի կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում, Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության շրջանակում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ կլինեն ֆինանսական ծախսեր: Ահա, երբ դա հնարավոր դառնա, կարծում եմ՝ ոչ մի հարց չի լինի: Դրանք կմատակակարվեն, ընդ որում՝ ամենավերջին փոփոխություններով»,- ասել է Կոնովալովը: Ռուս փորձագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից ռուսական կործանիչների ձեռքբերումը կուժեղացնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Նա նշել է, որ նման մատակարարումների խնդիրը հենց դա է: Ինքնաթիռները կարող են նաև ներգրավվել Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստեղծվող հակաօդային պաշտպանության միավորված համակարգում: Իվան Կոնովալովը նշել է, որ Սու-30ՍՄ-ների մատակարարումը Երևանին կարող է իրականացվել մինչև 2024 թվականը: