20.04.2025
ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք
prev Նախորդ նորություն

Իրանը նոր քայլ կանի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ

Թեհրանը պատրաստվում է նոր քայլ անել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:


«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,-ասել է Մուսավին:


Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»:


Ընդսմին ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,-հավելել է նա:

Էրդողանն ասել է, որ հաջորդ քայլերը Սիրիայում կձեռնարկի Պուտինի հետ հանդիպումից հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար