Հայաստանը Ռուսաստանից կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ: Այս մասին IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մանրամասնելով, որ դա հնարավոր կլինի 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ: Միևնույն ժամանակ նա զերծ է մնացել ներկայացնել, թե ինչ զենքի համար է լինելու այդ վարկը. «Դեռ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», - շեշտել է նախարար Տոնոյանը: IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: