Հունվարի 9-ին տեղի է ունեցել Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:Կողմերը մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:Նախարարն ու դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:«Հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ: