29.07.2025
Վրաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը
08.01.2019
Վրաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը: Ինչպես գրում է apsny.ge կայքը, ադ տվայլները հաստատվել են լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Հարթակը նշում է, որ վտանգը դեռևս բարձր է: Բժիշկները կոչ են անում բոլորին առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ: Հաշվի առնելով բարդացող իրավիճակը՝ չի բացառվում, որ դպրոցական արձակուրդները հետաձգվեն: Առայժմ սակայն Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացն այս պահին չի հետաձգվի գրիպի պատճառով: Համապատասխան որոշումը կայացվել է մանկապարտեզների կառավարման գործակալության նիստում: Գործակալությունից հայտարարել են, որ բոլոր մանկապարտեզները իրենց բնականոն աշխատանքը վերսկսելու են հունվարի 14-ից: Դեռևս պարզ չէ սակայն, թե արդյոք դպրոցները ևս կգործեն հունվարի 14-ից: Վրաստանի առողջապահության և կրթութան նախարարությունները հիվանդացության դեպքերի ընթացքն ուսումնասիրելուց հետո այդ առնչությամբ որոշում կկայացնեն: Հունվարի 8-ից Թբիլիսիի առաջին օգնության 5 բուժհաստատություններում արտակարգ դրություն է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Գերատեսչությունը կոչ է անում գրիպի ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: Մայրաքաղաքում բուժհաստատությունները 24- ժամյա արտակարգ ռեժիմի են անցնում գրիպով հիվանդությունների դեպքերի աճի հետ կապված: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ 100 հազար բնակչի հաշվով արձանագրված է գրիպով հիվանդացության 256 դեպք, ինչը նախորդ շաբաթվա տվյալների համեմատ պակաս է: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Դավիթ Գամկրելիձեն հայտնել է, որ այսօրվա դրությամբ երկրում կա վիրուսի լաբորատոր հաստատված 162 դեպք: Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում գրանցվել էր H1N1 վիրուսից մահվան 9-րդ դեպքը: