24.11.2024
Չինաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել մարտերը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել: Այս մասին ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարության մեջ:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում:

Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում:

«Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝

Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին;

95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,;

Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում;

Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին;

13 երեխաների համար խնամատարություն:

Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց:

Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»,- ասված է հայտարարության մեջ: