24.11.2024
Փորձագետ. Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը
prev Նախորդ նորություն

Չինաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել մարտերը Սիրիայում

Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:


«Չինաստանը կտրականապես դեմ է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով,-նշել է նա հերթական բրիֆինգում:Մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում եւ վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»: