Վրաստանի նախկին նախագահ Միխել Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, կարող է դառնալ Զուգդիդի շրջանում քաղաքապետի թեկնածու նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից: Կուսակցությունում դեռ այդ տեղեկությունը չեն հաստատում` նշելով, որ խորհրդատվություններ են ընթանում: Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել 2018-ի սեպտեմբերից, երբ Լաշա Գոգիան հրաժարական է տվել: