21.04.2025
ԱՄՆ-ն ուղղակի չի պատրաստվում այլեւս հանդուրժել Սիրիա Թուրքիայի ներխուժումը. Մայքլ Փենս
prev Նախորդ նորություն

Էրդողան. Չկան խնդիրներ, որոնք Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողացել հաղթահարել

Թուրքիան և Ադրբեջանը կարող են վերացնել բոլոր խնդիրները, հիմնված «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի վրա: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Էրդողանի խոսքով՝ ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիան:


Նա նաև նշել է, որ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) Բաքվի գագաթնաժողովը շատ կարևոր իրադարձություն է: Էրդողանը նշել է, որ թուրքական աշխարհը, որը միավորում է 300 միլիոն մարդ, ունի շատ կարևոր ներուժ:


«Չնայած նրան, որ մենք ունենք տարբեր պետություններ, սակայն մենք մեկ ազգի երեխաներ ենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

NYT. ԱՄՆ-ն քննարկում է «Ինջիրլիք» բազայից սպառազինությունը դուրս բերելու հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար