2018 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 77%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում, ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերությունն աճել է 10%-ով: Սննդամթերքի արտադրությունն աճել է 10.3%-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 8.4%-ով: