19.04.2025
«Խաղաղություն Ղարաբաղին». Փաշինյանը գիրք է նվիրել Պուտինին (տեսանյութ, լուսանկար)
prev Նախորդ նորություն

Երեւանում հերթական անգամ թալանել են ՎՏԲ բանկի վճարային տերմինալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են Երևանի Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի վճարային տերմինալը։

Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում. Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար