25.11.2024
Սեպտեմբերին Ադրբեջանը ավելացրել է նավթի օրական արդյունահանումը
prev Նախորդ նորություն

ԵՄ դեսպան. Ադրբեջանն իրեն դրևորել է որպես հուսալի էներգետիկ գործընկեր

Երկար տարիներ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես հուսալի էներգետիկ գործընկեր: Այսօր մենք շարունակում ենք համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտներում:


Այդ մասին Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի վերաբերյալ Բաքվում անցկացվող կառուցվածքային խորհրդատվությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:


«Վերջին տարիների ադրբեջանական 34 տարբեր ձեռնարկությունները մասնակցել են ԵՄ-ի հետ համատեղ 21 նախագծերին: Ադրբեջանը նաև առաջատար է Թվինինգ նախագծերի թվով: Չնայած իր աշխարհագրական դիրքին` Ադրբեջանը շատ ակտիվ է ԵՄ-ի հետ հարաբերություններում», - հայտարարել է դեսպանը:


Նա նշել նաև է, որ այդ քննարկումների շրջանակներում կարևոր է հասկանալ, թե ինչպես է Ադրբեջանը տեսնում ԵՄ-ի հետ համագործակցության զարգացումը՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: