Աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հանդիպումը հնարավոր է կայանա սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ «Քննարկվում է սեպտեմբերի սկզբին՝ առաջին տասնօրյակում, հերթական եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը, կան համապատասխան նշումներ։ Դրանից հետո հենց դիվանագիտական ալիքներով վերջնականապես համաձայնեցվի երեք նախագահների աշխատանքային ժամանակացույցը, մենք կհայտնենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը պատրաստվում է սեպտեմբերի սկզբին այցելել Թուրքիա։