24.11.2024
Պենտագոնի նախկին ղեկավար. ԻՊ-ն կարող է վերակենդանանալ
prev Նախորդ նորություն

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը. Էսփեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իրականացնել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը միտումնավոր կերպով՝ ակնկալելով տարածաշրջանում ռազմական գործողությունների ավելացում, հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:


CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ նրան հայտնի էր դարձել, որ Թուրքիան, հնարավոր է, շարժվելու է դեպի Սիրիայի հարավ եւ արեւմուտք, իսկ քրդական ձեւավորումները փորձում են գործարք կնքել Սիրիայի եւ Ռուսաստանի հետ հյուսիսում Թուրքիային հակահարված հասցնելու համար:


Էսփերը պատմել է, որ խոսել է ԱՄՆ-ի նախագահի հետ շաբաթ գիշերը, եւ երկրի ղեկավարը հրամայել է սկսել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը, սակայն խոսքը չի վերաբերել ամբողջ երկրից հեռանալուն:
Պենտագոնի ղեկավարը չի նշել զորքերի դուրս բերման հստակ ամսաթիվը: