25.11.2024
Փաշինյանն ու Ալիեւ հանդիպել են Աշխաբադում. զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ
prev Նախորդ նորություն

«Խաղաղություն Ղարաբաղին». Փաշինյանը պարզաբանել է ՌԴ նախագահին նվիրած գրքի ընտրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:


«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:


Եվ, ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»,-գրել է Փաշինյանը: