25.11.2024
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Էդուարդ Շարմազանովի դեմ քաղաքացիական հայց է ներկայացվել

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դեմ քաղաքացիական հայց է ներկայացվել:


Մասնավորապես, Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը դատարանից պահանջում է Շարմազանովին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը: 


Իր հերթին, Շարմազանովը հանգիստ է վերաբերվում  իր դեմ ներկայացված դատական հայցին։«Կլինի դատական ընթացակարգ, փաստաբաններս կզբաղվեն այդ գործով», - Primenews.am-ի հետ զրույցում ասել է  Շարմազանովը:


Նա հիշեցրել է, որ օրեր առաջ նշել էր, որ Փաշինյանը գործարքի է գնացել ահաբեկչական կառույցի ներկայացուցիչների հետ։ «Այո, պնդում եմ, որ ՊՊԾ գունդը գրավելը, 3 ոստիկանի կյանքը խլելը, ինչպես նաև ՀՀ-ում զինված խմբի անդամ կամ պարագլուխ համարելը այլ կերպ, քան ահաբեկիչ քաղաքական եզրույթով դժվար է բնորոշել։ Իսկ թե ում ինչ հոդվածով կդատապարտեն կամ կարդարացնեն, դա այլ հարց է։ Ավելին, հենց զինված խմբի պարագլուխները պետք է պատասխան տան դատարանի առջև։ Ես քաղաքական գործիչ եմ, տվել եմ քաղաքական գնահատական, որը վերահաստատում եմ», - ասել է Շարմազանովը։


Նրա խոսքով, դատի պետք է տալ բոլոր նրանց, ովքեր «գործարքի են գնացել Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում գործած զինված խմբերի ու ահաբեկիչների հետ»։


Նշենք, Արթուր Վարդանյանը դատարանից պահանջում է Շարմազանովին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը: Խոսքը նախկին պաշտոնյայի գրառման մասին է, երբ վերջինը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում: