20.04.2025
Եղբայրները գողություն էին կատարել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ոստիկանի սպանությունից
prev Նախորդ նորություն

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:


Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:


Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:


Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:

Ղազախստանի ԱԽ քարտուղարը նոյեմբերին կայցելի Երևան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար