Սիրիական քրդերը ԻՊ-ից շատ ավելի վտանգավոր են․ Թրամփ

148

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ թուրքական «Ինջիրլիկ» ավիաբազայում գտնվող ամերիկյան միջուկային ռումբերը անվտանգության մեջ են՝ չնայած Սիրիա ներխուժման պատճառով Անկարայի եւ ՆԱՏՕ-ում նրա գործընկերների միջեւ լարվածության սրմանը:


«Թուրքիան մտել է Սիրիա։ Եթե Թուրքիան մտել է Սիրիա, դա վերաբերում է Թուրքիային եւ Սիրիային, եւ ոչ թե Թուրքիային եւ ԱՄՆ-ին, ինչպես շատ հիմար մարդիկ փորձում են ձեզ համոզել»,- հայտարարել է Թրամփը։


Նա նաեւ նվազագույնի է հասցրել «Իսլամական պետության» այն զինյալների փախուստի հնարավորությունը, որոնց քրդերն իրենց մոտ էին պահում, որպեսզի «փորձեն մեզ ստիպել մտածել․


«Օյ, մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Շատ երկրներ կան, որոնք իշխանություն ունեն եւ որոնք ատում են ԻԳԻԼ-ը այնքան ուժեղ, որքան մենք։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք ռազմավարական շատ լավ դիրքում ենք։ Եւ քրդերն այժմ շատ ավելի անվտանգ վիճակում են, սակայն քրդերը գիտեն ինչպես պայքարել, եւ, ինչպես արդեն ասացի, նրանք հրեշտակներ չեն։ Նրանք հրեշտակներ չեն, եթե ուշադիր նայենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով․ «Սիրիական քրդերը ԻՊ-ից շատ ավելի վտանգավոր են»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...