24.11.2024
Ryanair-ի մուտքը մեր շուկա հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ին առանցքային դերակատարություն է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. գնդապետ

2008-ի մարտյան իրադարձությունների հետ կապված 0038 հրամանը մամուլում հրապարակելու համար դատապարտված գնդապետ Արմեն Սարգսյանը պնդում է, թե այդ իրադարձություններին առանցքային դերակատարություն է ունեցել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին նա հայտարարել է Ազատության հետ հարցազրույցում:


Նախկին պաշտոնյան, սակայն, այլ փակագծեր չի բացել.


«Ասեմ միայն, որ ես ինքս և իմ ենթակաները մասնակցել ենք այն շտաբ կոչեցյալ միջոցառումներին, որը կառավարության շենքում էր: Խաչատուրովը չի եղել դրա ղեկավարը, Խաչատուրովը եղել է ընդամենը գարնիզոնի պետը, ղեկավարը այդ առումով եղել է Օհանյան Սեյրանը: Ոչ էլ Միքայել Հարությունյանը: Բայց այդ ամբողջին ղեկավարել է մի այլ մարդ՝ նա, ով հետո դարձավ մեր Հանրապետության նախագահ: Սերժ Սարգսյանը պետք է, չէ՞, դառնար Հայաստանի նախագահ: Այդ բոլոր եկել էին ո՞ւմ համար: Սերժ Սարգսյանի համար, չէ՞: Այսինքն երկրի վարչապետը ոչ մի պատասխանատվություն չունի՞ երկրում տեղի ունեցողի առումով»:


Գնդապետ Արմեն Սարգսյանը 2008-ի իրադարձություններից հետո դատապարտվեց 2 տարվա ազատազրկման»: Ըստ մեղադրանքի, նա կազմակերպել էր հույժ գաղտնի 0038 հրամանը մամուլում հրապարակելու գործընթացը։


Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում նշվում է, որ թե՛ Արմեն Սարգսյանը, և թե՛ նրա նախկին աշխատակից Լյուսյա Այվազյանը ընդունել են մեղքը, դատն էլ անցել է արագացված ընթացակարգով։


Արմեն Սարգսյանը, մինչդեռ, դատապարտվելուց 9 տարի անց «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ անմեղ է, և ինքը կապ չունի հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու հետ․ 


«Եթե Դուք հրամանը ինքներդ տեսել եք, այդ հրամանի մեջ ամենավերջին կետը վերաբերում է ինձ՝ ի պաշտոնե: Եթե հանձնաժողովի անդամը որոշակի գործառնություններ պետք է իրականացներ, ապա ես, լինելով զորքերի բնակավորման, կապիտալ շինարարության, այն է՝ զորքի դիսլոկացիայի վարչության պետը, ի պաշտոնե ինձ էլ էր որոշակի գործառնություններ վերապահված, և իմ պարտականությունների և իրավունքների շրջանակներում ես դրանք պարտավոր էի անել: Կա՛մ պետք է դա անեի այնքանով, ինչքանով որ ես զինվորական էի, այդ պաշտոնն էի զբաղեցնում, կա՛մ պետք է թողեի դուրս գայի»: