Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ. Ահարոնյան
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
Հայտնաբերվել է 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: