10.03.2026
Հետևողական քայլեր ենք ձեռնարկել սպառազինության և տեխնիկայի մատակարարումն ապահովելու համար
prev Նախորդ նորություն

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը: Այս մասին նշված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-յան պաշտոնական էջում:


Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը։