14.12.2024
ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ում Մեծ պալատ է ձևավորվել՝ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։


Խորհրդատվական կարծիքի դիմումը ՄԻԵԴ-ը ստացել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ է ընդունվել:


Նշվում է, որ ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաեւ ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաեւ մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։


Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 19-ը:


Հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: