26.11.2024
Եթե ԼՂ հակամարտության կողմերը համաձայնության գան, ՌԴ-ն դա կհարգի. Զախարովա
prev Նախորդ նորություն

Գաջիև. Հայաստանը շարունակում է դուրս մնալ տարածաշրջանի էներգետիկ-տրանսպորտային նախագծերից

Ադրբեջանը տարածաշրջանային համագործակցության շատ հաջող մոդել է կառուցել:Այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը:


Հաջիևը նշել է, որ այս մոդելը հենվում է արդյունավետ համագործակցության վրա:


«Այն ծառայում է ոչ միայն Ադրբեջանին, այլև մեր գործընկերների, հարևանների շահերին: Այստեղ կարելի է նշել տրանսպորտային միջանցքները, էներգետիկ նախագծերը», -ասել է Հաջիևը:


Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է դուրս մնալ այդ բոլոր գործընթացներից:


«Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է իրականացնել տնտեսական բարեփոխումներ, ապա այդ երկիրը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, քաղաքակիրթ կերպով վարվի հարևան երկրների հետ և բարիդրացիական քաղաքականություն իրականացնի», - ասել է Գաջիևը:


Նա ընդգծել է, որ ստատուս քվոն անթուլատրելի է: