18.11.2025
Երիտասարդական մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ հետաքրքրություն. Իվետա Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կժամանի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա։


Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմին։


Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների պատվիրակությունների բանակցություններ։ Քննարկվելու են Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։


 

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր
Հաջորդ նորություն next