18.11.2025
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր
prev Նախորդ նորություն

«Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններից հետո 10 հոգու ձերբակալել են

«Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է:


Նշվում է, որ մի շարք անձանց գաղտնալսել են, մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:


Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաղարշապատ համայնքի ընտրություններում ձայների քանակով երկրորդ տեղում գտնվող «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են։


Հակակոռուպցիոն կոմիտեից էլ նշել էին, թե գործողություններն իրենց կողմից քննվող քրեական վարույթների շրջանակներում են։


 

Մերձավանի խուլիգանության գործով նախաքննությունը ավարտվել է
Հաջորդ նորություն next