Հայաստանի էներգետիկայի աշխարհաքաղաքական գործընթացը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մատակարարման արտոնագրից զրկել է ՀԷՑ-ին: Ըստ էության, դա հավասարազոր է սեփականության հանդեպ ոտնձգության, թեեւ ֆորմալ իմաստով այդպիսին չէ:
Գործնականում որեւէ ողջախոհ մարդու համար չկա կասկած, որ սա քաղաքական որոշում է, թեկուզ կայացվել է այսպես կոչված անկախ հանձնաժողովի միջոցով: Այս հարցում կարծում եմ որեւէ բանավեճ անգամ կարող է դիտվել «ինտելեկտի վիրավորում»:
ՀԷՑ շուրջ ծաավալվող զարգացումների թեմայով ուզում եմ հիշեցնել ամիսներ առաջ արածս մի գրառումը, որով էլ հիշեցնում եմ երեք տարի առաջ Հայաստանում կայացված մեկ այլ որոշում, որի հանդեպ հանրային ուշադրությունը այն ժամանակ մեղմ ասած նվազ էր, քան այն նշանակությունը, որ ուներ այդ որոշումը խորքային իմաստով:
Մեծ հաշվով, Հայաստանի էներգետիկ համակարգում խոշոր տրանսֆորմացիաների մեկնարկը տրվել է շատ ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանի շուրջ քաղաքական զարգացումները:
Հայաստանյան էներգետիկայում տեղի ունեցող պրոցեսը անգամ ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական պրոցես է:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան