25.11.2024
Թուրքիայի ագրեսիան Սիրիայում ուղղված է քրդերի և հայերի դեմ
prev Նախորդ նորություն

Վրաստանի և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը ձեռնտու է երկու երկրներին. Զալկալիանի

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:


«Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ այն հարաբերությունների համար, որոնք կան մարդկանց միջեւ: Այս դիրքորոշումը ես արձանագրել եմ նաեւ Նյու Յորքում կայացած հանդիպմանը եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ, չնայած վերջին ժամանակներս ստեղծված վիճակին, Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ոչ միայն բռնության, այլեւ վիրավորանքի զոհ չի դարձել Վրաստանում»,-ասել է Զալկալիանին: