25.11.2024
Դեսպան. թուրք-ադրբեջանական հարաբերությունները ընդգրկում են շատ լայն ոլորտներ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ագրեսիան Սիրիայում ուղղված է քրդերի և հայերի դեմ

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:


«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը»,- նշում է Հայրապետյանը:


Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում ուղղված են թե՛ քրդերի դեմ, որպեսզի նրանք չկարողանան Սիրիայի հյուսիսում ստեղծել իրենց ինքնավարությունն ու հետագայում միավորվելով Թուրքիայի, Իրաքի և Իրանի Քրդստանների հետ ունենալ 30 միլիոնանոց քրդական պետություն, թե՛ Սիրիայում բնակվող հայերի դեմ, որոնք մեծամասամբ Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են և իրենց ներկայությամբ խանգարում են Էրդողանին ստեղծել Նոր Օսմանյան կայսրություն:


Թուրքական զորքերը և նրանց հսկողության տակ գտնվող տարբեր իսլամիստական զինված խմբեր կարող են էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում ու հայաթափել այն գյուղերն ու քաղաքները, որոնք ընկած են լինելու իրենց հարձակման ճանապարհին:


Փաստորեն, Անկարան օգտագործում է քրդական գործոնի դեմ պայքարը նաև հայերի դեմ պայքարելու համար:


Թուրքիայում իշխանության են պանթուրքիստները, պանիսլամիստներն ու Նոր Օսմանյան կայսրություն կառուցող ուժերը, որոնք ցանկանում են թուրքական սահմաններն ընդլայնել քրդաբնակ բնակավայրերի հաշվին՝ Սիրիայում, Իրաքի հյուսիսում, դրանով իսկ հեռու տանելով քրդական բնակավայրերը Թուրքական Քրդստանից:

Սիրիայի հյուսիսում հայերը քրդերի հետ միասին պայքարել են իսլամիստների դեմ, այժմ էլ նրանք պայքարում են թուրքական ագրեսիայի դեմ: ՀՀ-ն պետք է խստորեն դատապարտի թուրքական ագրեսիան և իր զորակացությունը հայտնի Սիրիայի իշխանություններին և Բաշար Ասադին:


Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա առաջին հերթին ՌԴ-ն պետք է ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդ հրավիրի և կոչ անի Թուրքիային դադարեցնել գործողությունները Սիրիայի դեմ:


Թուրքական բանակը լուծում է Էրդողանի քաղաքական նպատակները: Սիրիայի հյուսիսը մաքրելով քրդերից նա այնտեղ է բնակեցնելու թուրքմեններին կամ իրենց հսկողության տակ գտվող և Թուրքիայում բնակվող արաբների՝ դրանով իսկ փոխելով Սիրիայի հյուսիսի էթնիկ դեմքն, ու թուրք-սիրիական սահմանին կունենա բուֆերային գոտի բնակեցված իրենց լոյալ բնակչությամբ: Թուրքիայում տարբեր տվյալներով բնակվում է 2 միլիոնից ավել սիրիացի փախստական, որոնք մեծամասամբ թշնամաբար են տրամադրված Ասադի իշխանությանը:


Էրդողանի այդ ռազմավարությունը, սակայն, ուղղված է նաև տեղի հայերի դեմ և առկա է մեծ վտանգ՝ Մերձավոր Արևելքում կարող է վերանալ կամ թուլանալ ևս մեկ հայկական համայնք՝ այս անգամ սիրիահայերը, որոնք առանց այդ էլ տուժել են տարիներ ձգվող սիրիական պատերազմի հետևանքով: