5.04.2026
Եգիպտոսը դատապարտել է Սիրիայի ինքնիշխանության դեմ Թուրքիայի «աղաղակող ագրեսիան»
prev Նախորդ նորություն

Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:


«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թեհրանում նաեւ ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, եւ հիշեցրել են, որ Թեհրանը դեմ է Անկարայի գործողությանը:

Սիրիայի հյուսիսի նկատմամբ հսկողությունը Էրդողանին կդարձնի հիմնական խաղացող տարածաշրջանում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար