Անհեթեթ լուրեր են. վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին պաշտոնից «ազատելու» մասին
«Անհեթեթ լուրեր են, անհեթեթ», - այսպես է քիչ առաջ արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերին:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց. «Հերքում եմ լուրը»: Լուրը հերքել է նաեւ Դավիթ Տոնոյանը: «Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է», - արձագանքեл ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լուրերին, որ ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նա նշեց. «Չկա նման բան»։
Արդեն մի քանի օր է՝ ԶԼՄ-ները գրում են, որ Տոնոյանն ազատվելու է պաշտոնից: Այսօր էլ «Irakanum.am»-ը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն համապատասխան որոշումն ուղարկել է ՀՀ նախագահին։ Նախագահի աշխատակազմից եւս հերքում են այդ տեղեկությունը: