21.04.2025
Անհեթեթ լուրեր են. վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին պաշտոնից «ազատելու» մասին
prev Նախորդ նորություն

ԵԱԶԲ-ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծերից մեկի ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նախագծերից մեկի ֆինանսավորումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը:


Նրա խոսքով, իրենք արդեն ստացել են բիզնես մոդել, փաստաթղթեր, որոնք պահանջել են «Զվարթնոցից», բայց քանի որ որոշ հարցեր են ծագել, այժմ րանք քննարկման փուլում են և վերջնական որոշում չկա.


«Դեռ չենք կողմնորոշվել», – ասաց Մելկիկյանը։


Նրա ներկայացմամբ, «Զվարթնոցը» ցանկանում է վերակառուցել տերմինալները, բացի դրանից, նրանք ունեն շրջանառու կապիտալի հետ կապված նախագիծ։


«ԵԱԶԲ–ն դիտարկում է երկու նախագծերը, բայց տերմինալի ֆինանսավորման վերաբերյալ առայժմ առաջարկ չի ստացել օդանավակայանից» ,- հավելեց նա։

Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. վարչապետ (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար