25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
prev Նախորդ նորություն

«WCIT-2019»-ին մասնակցելու համար ՀՀ-ում գտնվող նախարարներն այցելել են «Դիջիթեք էքսպո»

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մի շարք երկրների նախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ (Բրազիլիա, Մալազիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Իրաք, Բելիզ, Բանգլադեշ, Աֆղանստան, Պենանգ) հոկտեմբերի 7-ին այցելել են «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես:


Ինպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրել ցուցահանդեսի ստեղծման և զարգացման պատմությունը, ձեռքբերումները։ Նա նշել է, որ «Դիջիթեք էքսպո 2019»-ը հոբելյանական է, ցուցահանդեսն առաջին անգամ մեկնարկել է 15 տարի առաջ՝ 2004թ.։ Այդ տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը կտրուկ աճել է. 4000-ից այսօր արդեն հատել է 100 հազարի սահմանագիծը։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ՝ նախարարները և պատվիրակությունների ղեկավարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին և ծառայություններին, մանրամասն տեղեկություններ ստացել իրենց հետաքրքրող մի շարք պրոդուկտների վերաբերյալ՝ նպատակ ունենալով դրանք իրենց երկրներում ներդնել։


Նախարարական այցի շրջանակներում երկկողմ հուշագիր է ստորագրվել Եթովպիայի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջև, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում:


Տեղում «ԱրՄաթ»-ի հետ համագործակցության, նրանց փորձը տեղի դպրոցներում կիրառելու մտադրություն է հայտնել նաև Աֆղանստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ինչի արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ համագործակցության մտադրության մասին։


Կիսվելով իրենց տպավորություոններով՝ հյուրերն ընդգծել են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անչափ տպավորիչ է։ Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ տեղում՝ խոսում է երկրի տեխնոլոգիական ոլորտի մեծ ներուժի և ապագայի նվաճումների մասին։