20.04.2025
ՀՀ-ն ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:


Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերի Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:


Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվեց 2018 թվականի մայիսի 10-ին, այս տարվա սեպտեմբերի 18-ին վարչապետի որոշմամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:


Նույն օրը, վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վալերի Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:


 


 


 

Արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ․ Տիգրան Ավինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար