Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն «անհավանական նոր սպառազինություն» է մշակում

220

ԱՄՆ-ն մշակում է «անհավանական նոր սպառազինություն», այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հարցերին պատասխանելիս:


Նախագահի խոսքից հետեւում էր, որ ամերիկյան կողմը առաջիկա շաբաթներին կարող է ցուցադրել մի քանի նոր համակարգեր: «Մենք հիմա մշակում ենք անհավանական նոր սպառազինություն: Մենք այնպիսի սպառազինություն ունենք, որը ոչ մեկն անգամ պատկերացնել չի կարող,- պնդել է ԱՄՆ նախագահը: - Մտադիր ենք առաջիկա 4-5 շաբաթում մի երկու կանգառ անել: [Նոր համակարգերից] ինչ-որ բան կցուցադրենք, ինչ-որ բան՝ ոչ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...