22.04.2025
Նոր Թուրքիայի ռեպրեսիվ ռեժիմը, որը ստեղծել է Էրդողանը, կարող է փլուզվել
prev Նախորդ նորություն

Պետդեպը մտադիր է հետևել օրենքին նախագահի իմփիչմենթի գործով հետաքննության ընթացքում. Պոմպեո

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պետդեպարտամենտը մտադիր է հետեւել օրենքի տառին հետաքննության ժամանակ, որն ուղղված է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, հաղորդում է Associated Press-ը:


Նշվում է, որ միեւնույն ժամանակ Պոմպեոն չի պատասխանել բարձրաձայնված հարցերին, որոնք վերաբերել են Թրամփի մտադրությանը ստիպել Ուկրաինային եւ Չինաստանին հետաքննել դեմոկրատների կողմից նրա քաղաքական օպոնենտ Ջոզեֆ Բայդենի գործունեությունը:


Հունաստանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Պոմպեոն հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին որպես փաստաթղթերի հայցման նախնական պատասխան:


«Մենք, իհարկե, կանենք ամեն ինչ, որը պետք է անենք օրենքի շրջանակներում»,-նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:


Նա նաեւ թույլ է տվել դեմոկրատներին հաջորդ շաբաթ հարցաքննության հրավիրել մի քանի վկաներին, այդ թվում՝ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլենդին, որը հետաքննության առանցքային անձանցից մեկն է:

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն «անհավանական նոր սպառազինություն» է մշակում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան