Հույս ունենք՝ ՌԴ-ն կկարողանա վերացնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները. ՕՊԵԿ
ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը եւ անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան օգնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների կարգավորմանը հանուն նավթի շուկայի կայունացման: Այս մասին ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ ռուսական էներգետիկ շաբաթի ընթացքում:
«Նախագահ Պուտինն, անկասկած, ավելինով է օժտված, քան պարզապես քաղաքական հեղինակությունը՝ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ գլոբալ մասշտաբով: Մենք մեծ հույս ունենք, որ նա կկիրառի իր լավ որակները եւ կօգնի հաշտեցնել, հարթել տարբերությունները, որ գոյություն ունեն մեր որոշ անդամ երկրների միջեւ: Սա անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի կայունության շահերի շրջանակում, այլեւ այն նպատակով, որ ՕՊԵԿ-ը կարողանա հետագայում եւս հաջողությամբ որոշումներ ընդունել շուկայի շահերի շրջանակում»,- նշել է նա: