23.11.2024
Ճանապարհային սելֆի. այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կարեւոր եւ ստրատեգիական. Երեւանում հանդիպել են Փաշինյանն ու Պուտինը (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից եւ «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովից հետո հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ նախագահին, ասել, որ Ռուսաստանը կարեւոր դաշնակից եւ գործընկեր է Հայաստանի համար ու ինքն ուրախ է ԵԱՏՄ նիստի շրջանակներում Հայաստանում հյուրընկալել Վլադիմիր Պուտինին:


ՌԴ նախագահն էլ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար եւ նշել է, որ ինքն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունների կարեւոր եւ ստրատեգիական նշանակությունը: