25.11.2024
Ամերիկացիների 55%-ը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի շրջանակում հետաքննությանը
prev Նախորդ նորություն

Գյուլենն օտարերկրյա պետություններին կոչ է արել միավորվել Էրդողանի դեմ

Թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գուլենը օտարերկրյա պետություններին կոչ է արել միավորվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ եւ ակնարկել է, որ ինքը վայելում է Թուրքիայում կարեւոր քաղաքական գործիչների աջակցությունը։


Նա հայտարարել է, որ Էրդողանին կանգնեցնելու եւ «Թուրքիայում քաոսին ու անկարգություններին» վերջ տալու միակ միջոցը Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարական պետությունների միավորումն է նրա դեմ։


Գյուլենի խոսքերով, Թուրքիայի այժմյան առաջնորդները համաձայն չեն երկրի ներքին արժեքների հետ, սակայն ձեւացնում են, որ հարգում են ազգի մշակութային եւ կրոնական արժեքները՝ փորձելով գրավել ընտրողներին։


Գյուլենը նշել է, որ իր շարժումը նախկինում սատարել է իշխող ԱԶԿ-ին, եւ ինքը սովորաբար խորհուրդներ էր տալիս Էրդողանին՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը «համալսարանական դիպլոմ չունի»։ Պաշտոնը ստանձնելուց հետո Էրդողանը սկսեց իշխանությունն իր շահերին ծառայեցնել, ասում է Գյուլենը։