23.04.2025
Դատավորին հետապնդած Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. նախարարը՝ դատավորին հետապնդելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձ է կատարել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: Նա գրել է.


«Խստորեն դատապարտում եմ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:


Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:


Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»:


Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:


Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել:

Դատարաններ շրջափակել կարելի է, իսկ դատավոր հետապնդել՝ ո՞չ. փաստաբանները զայրացած են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան