Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի մոտեցումը սյուրռեալիզմ է անվանել: «Քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և անգամ սպառնում պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել ամերիկյան անօրինական պատժամիջոցներին, այժմ էլ ամերիկացիները մեղադրում են Իրանին այդ համաձայնագրի խախտման համար»,- ասել է Զարիֆը: Շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել՝ ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա նշել է, որ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որն ունակ է մի քանի մարտագլխիկ կրել»: