2.08.2025
Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են «Saber Junction-19» զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Դաշնակիցները խոստացել են ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել տնտեսական փոխգործակցությունն Իրանի հետ

Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը:


«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ շատ լավ կոնսուլտացիաներ ունեցանք Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի, առավելագույն ճնշում գործադրելու արշավի, ինչպես նաեւ պատժամիջոցների նկատմամբ միասնական դիրքորոշման շուրջը»,-նշել է նա:


«Եվրոպացիներն ասացին, որ ոչինչ չեն անի առանց մեզ հետ համաձայնեցնելու»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:

Քաղաքագետ. Թրամփը պատերազմ չի սկսի Իրանի դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան