19.04.2025
Մամուլ. Թե բա՝ նոր Հայաստան. խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ գործադիր-օրենսդիրում
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.


«Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ:


Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները  շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:


Վերահաստատելով մարտի 9-ի հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են անում նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար»,- ասված է հայտաարարության մեջ:


Նշվում է նաև, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:


 

Փաշինյան-Թրամփ հանդիպումը կկայան ճիշտ ժամանակին և անհրաժեշտության դեպքում. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար