23.09.2025
Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն ու Կախա Կալաձեն քննարկել են Երևան-Թբիլիսի գործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն բնագավառները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով երկու քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։


Երևանի քաղաքապետը նկատել է, որ երկու ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունը վերածվել են նաև արդյունավետ համագործակցության երկու մայրաքաղաքների միջև։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։


Այցի ընթացքում Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին։


 

Լուսանկարը՝ am.sputniknews.ru
Հաջորդ նորություն next