2.11.2024
Արա Բաբլոյանը ուրախ կլինի, եթե կոռուպցիան արմատախիլ արվի
21.05.2018
Արա Բաբլոյանը ուրախ կլինի, եթե կոռուպցիան արմատախիլ արվի

Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այսպես է նա մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե 350 մարդ Հայաստանում տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ և, հետևաբար, հարկեր չի վճարում։Հարցին, թե ինչո՞ւ նախորդ կառավարությունը չի պայքարել այդ արատավոր դրսևորումների դեմ, ԱԺ նախագահը նշել է. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։Նշենք, որ Վանեցյանը հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով և այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ: Նրա խոսքով, Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Վանեցյանը նաև խոստացել է, որ այս ամիս, երբ ինքը վերադառնա Սանկտ Պետերբուրգից, արդեն կլինեն բացահայտումներ և կհրապարակվեն անուններ։