Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ծեծկռտուքին ստուգելու համար առգրավվել են տեսախցիկներ
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնկացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Նա այժմ կալանավորված է:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կնետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Վայոց Ձորի մարզպետը հերքում է Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ ապացույցներ ունի: