Պոմպեո. Վաշինգտոնը մտադիր է խորացնել Բաքվի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով
Ադրբեջանի տնտեսական հաջողությունները կարևոր են տարածաշրջանի կայունություն և բարգավաճման առումով, վստահ է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր խաղալ Հարավային գազային միջանցքի առաջխաղացման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Մենք աջակցում ենք ձեր ջանքերին և համարում ենք, որ Ադրբեջանի տնտեսական հաջողությունները կարևոր են տարածաշրջանի կայունություն և բարգավաճման առումով», - ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Պոմպեոյի նամակում:
Պետքարտուղարը նշել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև առկա հաջող էներգետիկ գործընկերությունը դրական ավանդ է ներդրել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մեջ՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և ժողովրդավար կառավարումը:
«Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել Բաքվի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Պոմպեոն: