Պայթյուն է որոտացել Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում: Անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: