«Карфаген должен быть разрушен». Մինասյանը կոնսոլիդացնում է էլիտաներին ընդդեմ Փաշինյանի
Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի»։ Այդ մասին, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանն ու վերջին հայտարարություններին, Facebook-յան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա սուր քննադատության է ենթարկել Փաշինյանին ու նրան փաստորեն համեմատել է ուռուցքի հետ, որը պետք է հեռացվի:
ՀՀ ներքաղաքական պայքարը նոր, ավելի սուր փուլ է մտնում` ընդդեմ ընդհանուր «թիրախ» Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հեռացման շուրջ նախկին իշխանությունների տարբեր թևերի ու խմբերի կոնսոլիդացիայով պայմանավորված:
Մինասյանն ունի քաղաքական մեծ նպատակներ, նա ցանկանում է Փաշինյանի հեռացումն ու ձգտում է ռևանշի հասնել՝ այս անգամ դառնալով կոնսենսուս մինուս մեկի՝ Փաշինյանի հեռացման լոկոմոտիվ: Ըստ նրա, դրան պետք է միանան տարբեր կենտրոններ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, ՀՀԿ, ՀՅԴ և հնարավոր է նաև ԲՀԿ ու ԼՀԿ՝ կախված, թե ինչպիսին կլինի ապագա իշխանության ներսում ուժերի բալանսն ու ներքին պայմանավորվածությունները: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումն որոշակի փուլում կարող է իրականություն դառնալ՝ Փաշինյանի իշխանության հետագա թուլացման ու չդադարող պոպուլիզմի պարագայում հասարակության խորը հիասթափության ֆոնին:
Չստանալով արտաքին քաղաքական հիմնական խաղացողների աջակցությունը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու շարունակելով գահավիժել ներքին կյանքում, այսօրվա թավշյա իշխանությունները դատապարտված են կա՛մ հեռանալու, կա՛մ գնալու պայմանավորվածությունների նախկին իշխանությունների հետ և կիսել այն տոտալ իշխանությունն, որն այսօր ունի Իմ քայլը՝ կառավարություն, խորհրդարան, մարզեր:
Մինասյանն, ունենալով ֆինանսական, կազմակերպչական, մեդիա ռեսուրսներ, ունենալով ՀՀԿ-ի ֆինանսա-կազմակերպաչական բազիսը կարող է փորձել գնալ վա-բանկ ու օգտագործել ներքաղաքական պայքարն հօգուտ իր թիմի՝ դառնալով ապագա իշխանության բևեռներից մեկը: