24.11.2024
Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին տարբեր ոլորտներում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է նախին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:


Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Հիշեցնենք, Հայկ Հարությունյանը 2008-ին ՀՀ ոստիկանապետն էր և Մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա։